Ռուսաստանի կառավարությունը որոշել է 2016 թ. տոներին հանգստյան օրերի տեւողությունը:

Ըստ օրենսդրական մարմնի կայքում տեղադրված հաղորդագրության, հունվարի 2 –ն ու 3-ը (շաբաթ ու կիրակի),  որոնք համընկնում են ոչ աշխատանքային տոնական օրերին կտեղափոխվեն մարտի 7 ու մայիսի 3, որոնք երկուշաբթի են: Փետրվարի 20-ը, որը շաբաթ է, կտեղափոխվի փետրվարի 22՝ երկուշաբթի, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Այսպիսով, 2016 թ. հունվարին ինը հանգստյան օր կլինի, որոնք համընկնում են Նոր տարվա արձակուրդներին ու Սուրբ ծննդին (հունվարի 1-ից մինչեւ հունվարի 10-ը) փետրվարին կլինի եռօրյա հանգիստ (21.22,23) որը համընկնում է Հայրենիքի պաշտպանի օրվան, մարտին՝ քառօրյա հանգիստ (5-ից մինչեւ 8ը ), որը համընկնում է կանանց օրվա միջազգային օրվան: Մայիսին հանգստյան օրեր են լինելու 1,2, 3 ը, նաեւ ՝ 7,8, 9 –ը: Նաեւ ռուսները հանգստանալու են հունիսի 11-ից13-ը (Ռուսաստանի օրը) եւ նոյեմբերի 4-ին ՝ (Ազգային միասնության օրը):