ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով ութերորդ անգամ պապիկ է դառնալու:

«Այնքան ուրախ եմ իմ դստեր՝ Իվանկա Թրամփի համար, որը հայտնել է, որ այս գարնանը երեխա է ունենալու»,- գրել է 69 ամյա միլիարդատերը իր Twitter-ում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Թրամփն այս պահին յոթ թոռներ ունի: Հինգը որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի զավակներն են, երկուսն էլ դստեր՝ Իվանկա Թրամփի:

Իվանկա Թրամփը ամուսնացած է գործարար Ջարեդ Քուշների հետ, զույգն ունի չորսամյա դուստր ու երկու տարեկան որդի:

Թրամփը ԱՄՆ նախագահի թեկնածուի հավակնորդ է Հանրապետական կուսակցության կողմից: