ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին շնորհավորել է Վագրի օրվա կապակցությամբ, հայտնում է Կրեմլի կայքը։
«Այս բարի տոնը հորինել են ամուրյան տայգայի արքայի հայրենիքում ապրող բնապահպանները, որպեսզի միավորեն բոլոր նրանց, ովքեր անձնական պատասխանատվություն են զգում Ռուսաստանի հարուստ բնական ժառանգության պահպանման եւ բազմացման համար։ Ովքեր լավ են հասկանում, որ մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա պետք է լինի չափավոր եւ հոգատար»,- ասված է հայտարարության մեջ, գրում է Gazeta.ru-ն։




























