Մենք պետք է ճանաչենք անցյալը եւ, միեւնույն ժամանակ, պետք է նայենք դեպի ապագա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արեւելյան եկեղեցիների ժողովի կառավարիչ, կարդինալ Լեոնարդո Սանդրին՝ անդրադառնալով նրան, որ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը:

Նշենք, որ Արեւելյան եկեղեցիների ժողովի կառավարիչ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, որպես Հռոմի Ֆրանցիսկոս պապի ներկայացուցիչ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցում է Մյուռոնօրհնեքի արարողությանը, որը կատարվում է յոթ տարին մեկ անգամ:

Կարդինալը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 23–ին հնգօրյա այցով: Սեպտեմբերի 24–ին Գյումրիի «Սրբոց Նահատակաց» եկեղեցում կարդինալը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոսի հետ մասին նախագահել է եկեղեցու օծման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։