Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների եւ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Ֆրանսիայում հայտնաբերվել, ձերբակալվել, իսկ սեպտեմբերի 26-ին, ժամը 20.00-ին, Փարիզ-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1956 թ. ծնված Արամ Ն.-ն։
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2014 թ. փետրվարի 25-ից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի (Մաքսանենգությունը) 2-րդ մասի եւ 266 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքներով:




























