Ստամբուլի քաղաքապետարանը հայտարարել է, թե այսուհետ հեծանիվով ճանապարհորդող ուղեւորներին քաղաքային ավտոբուսները տեղափոխելու են անվճար։
Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ Ստամբուլում հեծանիվ վարելը խրախուսելու նպատակով բոլոր հեծանիվով ուղեւորները երթեւեկելու են քաղաքային ավտոբուսներով անվճար։
Նշվել է, որ հեծանիվների տեղափոխման համար ավտոբուսների վրա լինելու է հատուկ հարմարանք։





























