Մենք հաճախ ընկերների հետ վիճում ենք այս կամ այն մարդու գրավչության շուրջ ու որպես կանոն ընդհանուր հայտարարի չենք գալիս։

Գիտնականները որոշել են պարզել, թե ինչու է այդպես լինում: Մասնագետների կարծիքով, մարդու գրավչության գնահատականը հիմնված է անձնական փորձի վրա, որն առանձնահատուկ է մեզանից յուրաքանչյուրի համար: 

Այդ փաստն ապացուցելու համար գիտնականները հետաքրքիր փորձարկում են անցկացրել, որին մոտ  550 զույգ նույնաբջիջ երկվորյակ է մասնակցել եւ ավելի քան    200 զույգ միասեռ, բայց տարաբջիջ երկվորյակ: 

Հենց նրանք էլ գնահատել են 200 մարդու գրավչությունը, փոխանցում է  Informing-ը:

Ստացված տվյալների հիման վրա մասնագետները եկել են այն եզրակացության,  որ գրավչության որոշ կողմեր ունիվերսալ են եւ կարող են նույնիսկ կոդավորված լինել գեներում: 

Սակայն գրավչությունը գնահատելիս մարդը հիմնվում է սեփական փորձի, իր շրջապատի, ամենօրյա փոխհարաբերությունների, ինչպես նաեւ այն տեղեկությունների վրա, որ ստանում է սոցցանցերից եւ լրատվամիջոցներից: 

Գիտնականներն ասում են, որ մարդկանց գեղագիտական նախընտրությունները մոտ 50% տոկոսով նման են ու նույն չափով էլ տարբերվում են: