Ամերիկյան Հարավային Կարոլինա նահանգում ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Վտանգը կարող է մեծանալ «Հոակին» փոթորկի պատճառով:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, նահանգի քաղաքների մի մասն արդեն հեղեղվել է: Օդերեւութաբանների կանխատեսմամբ, կիրակի երեկոյան մինչեւ 380 միլիմետր տեղումներ են սպասվում:

Հայտարարված արտակարգ դրությունը դաշնային կառավարությանը թույլ կտա նահանգին օգնություն ցուցաբերել՝ տարերքի դեմ պայքարելու համար: