Հայ առաքելական եկեղեցու օրհնությամբ ու գործարար Հրանտ Վարդանյանի բարերարությամբ՝ Մասիսն արդեն նոր եկեղեցի ունի:

Սբ Թադեոս եկեղեցին  օծվեց  Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Վեհափառ հայրապետի ձեռամբ: Արարողությանը ներկա էին երկրի ղեկավարը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Եկեղեցին ավարտուն տեսնելը ազգային բարերար, լուսահոգի Հրանտ Վարդանյանի երազանքն էր, նրա այս ցանկությունը  իրականացրին որդիները՝ Միքայել եւ Կարեն Վարդանյանները:

Սբ. Թադեոսի կառուցման համար բարարերաները Գարեգին Բ Վեհափառ հայրապետի կողմից արժանացան Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ շքանշանին: Սբ. Թադեոս եկեղեցու ճարտարապետն է Անահիտ Թարխանյանը: