Ինդոնեզիայում ջախջախված Aviastar ինքնաթիռի բոլոր տասը ուղեւորները զոհվել են։ Այդ մասին հայտարարել է Հարավային Սուլավեսի նահանգի ոստիկանության պետը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերսկսվել են  De Havilland Canada DHC-6 Twin Otter ինքնաթիռի որոնումները, որում տասը մարդ է գտնվել։ 

Օդանավի անձնակազմը Սուլավեսի կղզու Մակասար քաղաքում ակնկալվող վայրէջքից կես ժամ առաջ կապի դուրս չի եկել։