Սայանո-Շուշենյան ՀԷԿ–ի օգոստոսի 17-ին վթարի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 64-ի, եւս 11 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին այսօր հայտնել է վթարի հետեւանքների մեկուսացման օպերատիվ շտաբի ներկայացուցիչը։

Վերջինիս խոսքերով՝ ջուրը դուրս մղող փրկարար խումբն արդեն հասել է 310,55 մ խորության։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխատանքային գործընթացի ընթացքում 310 մ խորությունից ներքեւ մարդ լինել չի կարող։

Խակասիայում գտնվող Սայանո-Շուշենյան հիդրոէլեկտրակայանը Ռուսաստանում խորհրդային ժամանակաշրջանում կառուցված ամենախոշոր ՀԷԿ-ն էր: ՀԷԿ-ի սեփականատեր «Ռուս-Հիդրո» ընկերությունը հայտարարել է, որ կայանի վերջնական վերականգնման համար կպահանջնվի առնվազն 4 տարի։

Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին, ժամը 04.40-ի սահմաններում: Որպես վթարի հիմնական պատճառ նշվում է հիդրոհարվածը, որի հետեւանքով կործանվել են ՀԷԿ-ի 3-րդ եւ 4-րդ ջրատարները: