Թուրքիայի վարչապետի կարգադրությամբ, 2 հայաստանցիներին Թուրքիայի քաղաքացիություն տալու որոշումն իրականություն է դարձել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 31-ին, 5 տարի առաջ Թուրքիա եկած եւ անօրինական բնակվող 22-ամյա Արթուր Մանուկյանը եւ նրա մայրը՝ 45-ամյա Հասմիկ Մանուկյանը, պաշտոնապես ստացել են Թուրքիայի քաղաքացիություն:
22-ամյա Արթուր Մանուկյանը, Ստամբուլում ախտորոշվել է «մոյա մոյա» հիվանդությամբ եւ բուժում է ստանում Ստամբուլի հայկական «Սուրբ Փրկիչ» հիվանդանոցում։
Նշենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր «հարկ եղած դեպքում, 100 հազար հայերին կվռնդենք» հայտարարությունից հետո, փորձել էր մեղմել իրավիճակը եւ կարգադրել էր Թուրքիայի քաղաքացիություն տալ «մոյա մոյա» գլխուղեղի հիվանդությամբ տառապող Արթուր Մանուկյանին եւ նրա մորը՝ Հասմիկ Մանուկյանին։




























