ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 2-ին երկօրյա այցով կմեկնի Ստեփանակերտ` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպվող հանդիսավոր միջոցառումներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:

Հենց այս այցելությամբ է պայմանավորված, որ Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստը հետաձգվել է սեպտեմբերի 3-ին ժամը 11-ն: