Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Խաղերին օլիմպիական հավաքականի նախապատրաստման համար Հայաստանը 171 մլն դրամ կհատկացնի (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 360 հազար դոլար - խմբ.): Նոյեմբերի 6-ին խորհրդարանում կայացած 2016 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Պարալիմպիկ խաղերի մասնակիցների նախապատրաստման եւ մասնակցության համար 64 մլն դրամ կհատկացվի: Եվս 24 մլն դրամ կհատկացվի նորվեգական Լիլեհամերում Երիտասարդական ձմեռային Օլիմպիական 2-րդ խաղերին Հայաստանի հավաքականի մասնակցության համար:
Թեհրանում կայանալիք խուլերի միջեւ ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի մասնակցության եւ Հայաստանում նմանատիպ առաջնության նախապատրաստման համար բյուջեից համապատասխանաբար 11.9 եւ 11.2 մլն դրամ կհատկացվի:




























