ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին` ժամը 10:00-ի դրությամբ,  Մարալիկի, Աշոցքի, Արագածի, Սիսիանի  տարածաշրջաններում եւ Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Չարենցավանի, Հրազդանի, Ապարանի, Սպիտակի, Մարտունու, Սեւանի,  Ջերմուկի,  Սարավանի, Մեղրու տարածաշրջաններում` ձնախառն անձրեւ:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: