Կաթոլիկ եկեղեցու աշխատակցին ազատել են աշխատանքից այլ տղամարդու հետ նույնասեռ ամուսնություն կնքելուց հետո։ Այս մասին գրում է Chicago Tribune-ը։ Տեղի ունեցածի կապակցությամբ Սանդոր Դեմկովիչը, որը ԱՄՆ Քալումեթե քաղաքի կաթոլիկ եկեղեցու երգչախմբի ղեկավարն էր, բողոք է ներկայացրել զբաղվածության հավասար իրավունքների հարցերով դաշնային հանձնաժողով եւ մարդու իրավունքների դեպարտամենտ։
Դեմկովիչի պնդմամբ՝ եկեղեցու պաստորն ասել է, որ նույնասեռ միությունը հակասում է եկեղեցական ուսմունքին։ Երգչախմբի անդամներն իրենց հերթին Դեմկովիչին ասել են, որ նրա պետք է իր հարաբերությունները գաղտնի պահեր եւ չհրապարակեր, փոխանցում է Gazeta-ն։




























