ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում կիրակի կրկեսից փախած 2 զեբր խառնաշփոթ են առաջացրել։ UniverSoul Circus-ի «արտիստները» քաղաքի փողոցներում են մնացել մոտ մեկ ժամ, հայտնում է Reuters-ը։ Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, այդ ընթացքում զեբրերը կարողացել են կաթվածահար անել երթեւեկությունը եւ ավելին՝ մտնել ֆիտնես կենտրոն։

Համացանցում հայտնվել են փախուստի մեջ գտնվող կենդանիների լուսանկարները։ UniverSoul Circus-ից հայտնել են, որ 2 զեբրն էլ բարեհաջող կերպով վերադարձել են կրկես։