Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, վերաքննիչ դատարանում լսվել է Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) պերկուպերկյանական թեւի հայցն ընդդեմ կոնգրեսամետ թեւի ատենապետ Լյուդիմիլա Սարգսյանի, սակայն դատարանը որոշել է  այդ գործով վճիռը հրապարակել սեպտեմբերի 17-ին:

Հիշեցնենք, որՊերկուպերկյանի թեւը դիմել էր դատարան՝ անվավեր ճանաչելու Լյուդմիլա Սարգսյանի ատենապետության օրինականությունը ու հետ վերադարձնելու կնիքը:  Առաջին ատյանի դատարանը մերժել էր հայցը, ինչն էլ հակառակ թեւը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում: