Mattel ընկերության Barbie տիկնիկների գովազդում առաջին անգամ տղա է նկարահանվել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Mashable կայքը։ Ինչպես նշում է պարբերականը, գովազդի հերոսն անթաքույց էնտուզիազմով է արտահայտում իր սերը խաղալիքների հանդեպ։
Երկու աղջիկների հետ միասն նա գովազդում է Moschino Barbie-ի շարքը, որը Mattel-ի եւ իտալական Moschino նորաձեւության տան համատեղ ծրագիրն է։
Moschino Barbie-ի շարքը վաճառքի է հանվել անցյալ շաբաթ։ Մեկ տիկնիկի գինը 150 դոլար է։





























