ՌԴ Կեմերովոյի մարզպետ Աման Տուլեեւը հայտարարել է, որ իշխանությունները պլանավորում են տարածաշրջանում ածխի հանքահանման միջոցով խթանել ավելորդ քաշի դեմ պայքարը, փոխանցում է FlashSiberia-ն։ Մարզպետը հիշեցրել է ԱՄԷ-ում գործող ծրագրի մասին, որտեղ յուրաքանչյուր կորցրած կիլոգրամի դիմաց քաղաքացիներին մեկ գրամ ոսկի են տալիս։
«Ավելորդ քաշի դեմ պայքարի շրջանակներում մենք նման մեթոդ կկիրառենք, միայն թե ոսկու փոխարեն ածուխ կտանք նիհարող մարդկանց, տոննաներով ածուխ»,- ասել է Տուլեեւը։





























