Lucara Diamond ընկերության ներկայացուցիչները տեղեկացնում են, որ  1,111 կարատանոց թանկարժեք քարը հայտնաբերվել է Կենտրոնական Բոտսվանայի հյուսիսային մասում: Դա իր տեսակի մեջ ամենախոշոր ալմաստն է, որ հայտնաբերվել է վերջին հարյուրամյակի ընթացքում, գրում է  Gazeta-ն` վկայակոչելով  The Telegraph-ին:

Գտածոյի չափերն են` 65 մմ-ը 56 մմ-ի եւ 45 մմ: Ամբողջ պատմության ընթացքում նման մեծ չափի ընդամենը մի ալմաստ էր հայտնաբերվել: Դա տեղի էր ունեցել  1905-ին` հարավաֆրիկյան հանքում: 3,106 կարատանոց ռեկորդակիր քարը, որը Լուլինիան («Աֆրիկայի աստղ») անունն էր ստացել, այնուհետեւ բաժանվել էր մի քանի ադամանդի, որոնցից ամենախոշորները Բրիտանական կայսրության թագի մաս էին դարձել:

Հանրահայտ դարձած ընկերության գլխավոր տնօրենը նշում է, որ հաջող գտածոն   Lucara Diamond-ին մտցրել է ադամանդների բացառիկ մշակողների նեղ ցուցակի մեջ: