Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը առաջին անգամ արտասահման պաշտոնական այցեր կատարելու համար կունենա «համար 1 օդանավ»։ Այդ օդանավը կարող են օգտագործել նաեւ թագավորական ընտանիքի անդամներն ու հիմնական նախարարները, հայտնել է Քեմերոնի պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ այդ կարիքներին կծառայի Թագավորական ՌՕՈւ օդանավը, որը կվերազինվի այդ նպատակով, ինչը թույլ կտա կրճատել հարկատուների ծախսերը։

Ներկայումս կառավարությունը նման չվերթների համար օգտվում է չարտերային թռիչքներից։ Այդ ծառայությունն արժի ժամում 9.7 հազար ֆունտ։

«Օդանավ համար 1»-ը, որը լրագրողները կնքել են «ՔեմՋեթ» անունով, կդառնա A330-200 ինքնաթիռը, որը տեղավորում է 291 ուղեւոր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։