Ամերիկյան Օհայո նահանգում երկու թաթերով ծնված շնիկի համար 3D տպիչով հաշմանդամի սայլակ են պատրաստել, հայտնում է BuzzFeed-ը:
Թամբլս անունով երկուշաբաթական շնիկը հայտնվել էր Friends of the Shelter Dogs ոչ առեւտրային կազմակերպությունում, որը փրկում ու օթեւան է տալիս անտուն շներին, հայտնում է Lenta-ն:
Կազմակերպության ֆեյսբուքյան էջում շան լուսանկարը տեսել են ակտիվիստները, որոնք հետագայում կապվել են հաստատության ներկայացուցիչների հետ ու առաջարկել կենդանու համար հաշմանդամի սայլակ պատրաստել, որը կօգնի Թամբլսին ազատ տեղաշարժվել: Մտահղացման հեղինակները մտածել են սարքի դիզայնը, հետո դիմել են Օհայոյի համալսարանի նորարարական կենտրոն, որտեղ նրանց համար 3D տպիչի օգնությամբ նման սայլակ են պատրաստել:
Կեդանիների օթեւան տրամադրող կազմակերպության ներկայացուցիչները հետագայում համացանցում տեղադրել էին Թամբլսի ու նրա նոր սայլակի լուսանկարն ու տեսագրությւոնը: Նրանց խոսքով այդ սարքի օգնությամբ շնիկը սկսել է ինքնուրույն շարժվել:





























