Երեւանում 31-ամյա տղամարդը մեղադրվում է քրոջ դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ տղամարդը հուլիսի 9-ին իր բնակարանում անառակաբարո գործողություններ է կատարել քրոջ դստեր նկատմամբ:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվախի 3-րդ մասի 2-րդ կետով:
Գործը քննվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում:





























