Ստամբուլի փողոցներից մեկում մոտոցիկլավարին սպանելու մեղադրանքով դատարանի որոշմամբ կալանվել է Ստամբուլի փոխոստիկանապետ Ջելալ Յըլմազը։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլում երթեւեկության մեջ Ստամբուլի փոխոստիկանապետ Ջելալ Յըլմազը վիճել էր մի մոտոցիկլավարի հետ, սակայն նրան դուր չի եկել մոտոցիկլավարի պահվածքը, որից բարկացած իրեն ամրագրված ատրճանակով երեք անգամ կրակել է մոտոցիկլավարի վրա։ Վերջինս տեղում մահացել է։
Դատարանը կալանման որոշում է կայացրել փոխոստիկանապետի նկատմամբ։





























