Սիցիլիայում Alitalia ավիաընկերության օդանավի օդաչուն, որը պետք է թռչեր Կատանիա քաղաքից, հաղորդել է օդանավում «Ալլահ Աքբար» գրությամբ ինքնակպչուն թղթերի առկայության մասին: Այս փաստը խուճապ է առաջացրել օդանավակայանի աշխատակիցների շրջանում:
Ըստ Corriere Del Mezzogiorno-ի, նման դեպքերը եզակի չեն, սակայն Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին ահաբեկչություններից հետո սկսել են ավելի լուրջ վերաբերվել դրանց: Օդանավակայանի անվտանգության ծառայությունների աշխատակիցները ստուգել են օդանավը, սակայն կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել: Մի քանի ժամ ուշացումով ինքնաթիռը, ամեն դեպքում, կատարել է չվերթը:
Ըստ Mignews-ի, փոխարենը նրանք նույնպիսի ինքնակպչուն թուղթ են գտել մեկ այլ՝ Ryanair ավիաընկերության ինքնաթիռում: Սակայն այստեղ նույնպես կասկածելի առարկաներ չեն գտել:





























