ԻԼԻՊ-ը ցանկանում է Ֆրանսիայի հանրության շրջանում քաոս սերմանել: Ամբողջ Եվրոպայում կարող են ուժեղանալ կասկածն ու ատելությունը, անհանդուրժողականությունն ու ատելությունը մահմեդականների, նրանց կրոնի հանդեպ, որը համարում են ատելության եւ ագրեսիայի կրոն: Այս մասին ֆրանսիական Le Figaro-ում գրել է փիլիսոփայության դոկտոր Աբդեննուր Բիդարը: Հոդվածում նշվում է.

«Այն, որ մահմեդականները դատապարտում են ԻԼԻՊ-ին, անհրաժեշտություն է եւ հարկավոր է ողջունել: Բայց դա բավարար չէ: Քիչ է ասել՝ «պետք չէ խառնել իսլամն ու իսլամականությունը»: Ամբողջ աշխարհի մահմեդականները պետք է ինքնապաշտպանությունից անցնեն ինքնաքննադատության: Ամբողջ մահմեդական մշակույթին սպառնում է դեպի խավարամոլություն եւ դոգմատիզմ վերադարձը: Եվ այս մշակույթը խոսում է խղճի ազատության մասին՝ իր համար ծայրահեղականության ազատություն ենթադրելով:

Մահմեդականները պետք է ինչ-որ բան անեն՝ ոչ միայն իսլամի կրողներ, այլեւ որպես քաղաքացիներ, որոնք մասնակցում են ամբողջ հասարակության զարգացմանը, Եվրոպայի ավելի արդար հանրությունների վերականգնմանը:

Եվրոպայի մահմեդականներին կոչ եմ անում, որպեսզի չփակվեն իրենց հետաքրքրությունների շրջանակում: Որպեսզի կասկածին անկեղծությամբ պատասխանեն: Խորթությանը՝ մերձեցմամբ: Չարին՝ բարով: Ինչպես Ղուրանն է քարոզում»: