Ավստրալիայի բնակիչ Ֆուք Դեթ Բիչը (Phuc Dat Bich), որի վիետնամական ծագմամբ անունն անգլերենով որպես անպարկեշտ արտահայտություն է հնչում, Facebook-ում սեփական անձնագրի լուսանկարն է հրապարակել: Տղամարդու ծանոթներից մեկը չի հավատել, որ դա նրա իսկական անունն է: Այս մասին գրել է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Mirror-ին:

«Ինձ սարսափելի նյարդայնացնում է, որ երբ ես ասում եմ անունս, ոչ ոք չի հավատում, որ դա իմ լիարժեք անունն է»,- գրել է տղամարդը:

Բիչը բողոքել է, որ իրեն մեղադրում են կեղծ անուն օգտագործելու համար՝ մարդկանց շփոթության մատնելու նպատակով: Facebook-ի ղեկավարությունն արդեն երեք անգամ արգելափակել է 23-ամյա երիտասարդի էջը: Ավստրալացին հայտարարել է, որ, իր կարծիքով, դա կանխակալ վերաբերմունք է՝ կապված իր ասիական ծագման հետ:

Անձնագրի լուսանկարի հրապարակումն ավելի քան 124 հազար անգամ հավանել եւ 67 հազար անգամ վերահրապարակել են: