Ամազոնի ջունգլիների ծառերի կեսից ավելին ոչնչացման վտանգի տակ են գտնվում, զգուշացոնւմ են Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները:
Անհետացող տեսակների թվում են բրազիլական ընկուզենին եւ այլ արժեքավոր ծառատեսակներ, այդ թվում՝ կարմիր փայտը:
Հետազոտության մեջ նշվում է, որ ծառերի անհետացման հիմնական պատճառը արտադրական եւ այլ նպատակներով խոշոր չափերի անտառահատումներն են:
Գիտնականների գնահատմամբ՝ Ամազոնի ջունգլիներից կարող է անհետանալ մինչեւ 5000 տեսակ ծառ: Դրանցից որոշները մինչ օրս ուսումնասիրված չեն, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Միաժամանակ հետազոտողները նշում են, որ Ամազոնի անտառների մակերեսի կրճատման տեմպերը նվազում են: Եթե 15 տարի առաջ անտառածածկ տարածքները նվազում էին տարեկան 30 մլն քառ/կմ, ապա հիմա՝ տարեկան 10 մլն քառ/կմ:





























