Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ազգային ոստիկանության նոր ղեկավար Խաթիա Դեկանոիձեից պահանջել է ազատել այն ոստիկաններին, որոնք սոցցանցերի իրենց էջերում հակապետական դիրքորոշում են հայտնում։
«Ես շատ եմ հպարտանում Օդեսայի նոր ոստիկաններով, որոնցից շատերին ես անձամբ եմ ճանաչում եւ կարող եմ հաստատել, որ ընդհանուր առմամբ նրանք ազնիվ եւ հայրենասեր մարդիկ են։ Այդ պատճառով ինձ շատ է մտահոգել համացանցում որոշ ոստիկանների արած հակապետական հայտարարությունները»,- գրել է Սահակաշվիլին Facebookում, փոխանցում է Gazeta-ն։
Նրա խոսքով՝ Դեկանոիձեն խոստացել է ծառայողական քննություն անցկացնել։





























