Հնդկաստանի կենտրոնական Չհաթիսգարհի նահանգում ապստամբների եւ կառավարական զորքերի միջեւ բախումներից սպանվել է 4 մաոիստ կին գրոհային եւ զինյալների խմբի առաջնորդը։ Այս մասին հայտնել է նահանգի ոստիկանությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Զինյալների ոչնչացման դեմ հատուկ գործողություններն իրականացվել են մաոսիտ զինյալների հսկողության տակ գտնվող Սուքմա շրջանում իրավապահ մարմինների եւ հատուկ նշանակության ջոկատայինների համատեղ ջանքերով։

Կատաղի փոխհրաձգության ժամանակ սպանվել է 4 կին զինյալ եւ մաոիստ առաջնորդը։