Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն դիմել է դաշնակիցների օգնությանը՝ Շոտլանդիայի ափերին ծովային գործողություններ ձեռնարկելու համար, որի նպատակը, ըստ մամուլի հրապարակումների, ռուսական սուզանավի որոնումներն են։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Telegraph-ը, ենթադրյալ սուզանավը նկատել էին առնվազն 10 օր առաջ Շոտլանդիայի հյուսիսային ափերին։

Գործողություններին մասնակցում են Կանադայի եւ Ֆրանսիայի ՌԾՈւ հականավային օդանավերը, ինչպես նաեւ HMS Sutherland բրիտանական սուզանավը։

«Մենք հաստատում ենք, որ դաշնակիցների ծովային պարեկային օդանավերը, որոնք ժամանակավորապես տեղակայված են Լոսիմութի թագավորական ՌՕՈւ բազայում, Մեծ Բրիտանիայի ՌԾՈւ նավատորմի հետ համատեղ գործողություններ են իրականցնում։ Մենք չենք քննարկում ծովային գործողությունների մանրամասները»,- հայտնել են Բրիտանիայի ՊՆ-ից, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Եվրոպայում եւ Աֆրիկայում ամերիկյան նավատորմի հրամանատար, ԱՄՆ ՌԾՈւ ծովակալ Մարկ Ֆերգյուսունը հոկտեմբերին հայտնել էր, որ ռուսական սուզանավերի պարեկությունը 50 տոկոսով մեծացել է՝ հասնելով վերջին 10 տարիների բարձրակետին։