Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի ծառայողական մեքենայի ուղղությամբ կրակոց է եղել։
Քրդական ANF գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը հրազենից կրակել է HDP-ի առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի ծառայողական մեքենայի հետեւի ապակուն, որի կողմում որ հիմնականում նստում է Դեմիրթաշը։ Ավտոմեքենայի ապակիները զրահապատ են, որի արդյունքում հանցագործին չի հաջողվել վնասել Սելահաթին Դեմիրթաշին։
Այս դեպքից հետո Դեմիրթաշը սոցկայքում արել է հետւյալ գրառումը․ «Մահը Աստծո հրամանն է»։
Նշենք, որ HDP-ն Թուրքիայի պատմության մեջ միակ խորհրդարանական կուսակցությունն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ իր նախընտրական ծրագրում ներառել Ցեղասպանության ճանաչման համար պայքարը։



























