Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալ Զաուր Դադաեւի փաստաբանը տեղյակ չէ Ռուսլան Մուհուդինովի դեմ իր պաշտպանյալի ցուցմունքների տեսագրության բովանդակությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես տեղյակ եմ, որ քրեական գործում առկա է Դադաեւի ցուցմունքների տեսագրությունը, սակայն հետաքննությունն այն ինձ ցույց չի տվել, այդ պատճառով ես դրա բովանդակության մասին տեղյակ չեմ»,- ասել է իրավաբան Շամսուդին Ցակաեւը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության ենթադրյալ կազմակերպիչ, «Հյուսիս» գումարտակի սպա Ռուսլան Մուհուդինովի դեմ գործի ֆիգուրանտներ Զաուր Դադաեւի եւ Անզոր Գուբաշովի ցուցմունքները տեսագրվել են։