Մեքսիկայի կենտրոնական հատվածում Պուեբլա նահանգում խոշոր ավտովթարի հետեւանքով մահացել է 11, վիրավորվել՝ 15 մարդ:
Մեքսիկայի իշխանությունների փոխանցմամբ, արագընթաց մայրուղիներից մեկում միմյանց են բախվել ավտոբուսն ու մարդատար ավտոմեքենան, որից հետո երկուսն էլ բռնկվել են:
Ավտովթարից տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը դեռեւս վարկածներ առաջ չի քաշել՝ կապված վթարի պատճառների հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























