Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրումի շրջանից դեպի հունական կղզիներ մեկնող սիրիացի փախստականների նավի խորտակման հետեւանքով խեղդված 4-ամյա երեխայի դին հայտնաբերվել է փրկարարների կողմից։

Թուրքական Takvim պարբերականի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ Բոդրումից դեպի հունական կղզիներ 15 սիրիացի փախստականի տեղափոխող նավը եղանակային պայմանների պատճառով խորտակվել էր։

Փրկարարներին հաջողվել էր 5-ին փրկել եւ ափ հանել 8-ի դին։ Նոյեմբերի 23-ի առավոտյան թուրք փրկարարները ափին գտել են նաեւ նավի ամենափոքր ուղեւորի՝ 4-ամյա Սենայի դին։