Կենսաբանները Բրազիլիայի հարավ-արեւելքում սարդանմանների նոր տեսակ են հայտնաբերել։ Նրանց արդեն տվել են Iandumoema smeagol անվանումը՝ ի պատիվ «Մատանիների տիրակալը» եռապատման հերոս Սմեագոլի կամ Գոլլումի։
Մութ եւ խոնավ քարանձավներում երկար ապրելու հետեւանքով բրազիլական գոլլումը յուրահատկություններ է ձեռք բերել. նրա մարմնի մակերեսը բաց դեղին գույնի է, քանի որ նրա օրգանիզմում չի արտադրվում մելանին։
Բացի այդ, Iandumoema smeagol-ը զուրկ է տեսողական օրգաններից։ Նա երբեք չի լքում իր քարանձավը եւ սնվում է գերազանցապես փտած նյութերով։
Գիտնականները մտահոգված են այն հանգամանքով, որ կենդանին չի կարող գոյատեւել քարանձավից դուրս։ Նրանք կարծում են, որ այս տեսակը կարող է վերանալ, փոխանցում է Gazeta-ն։





























