Ճապոնիայի Սուվա քաղաքում բեռնատար մեքենան մեծ արագության տակ բախվել է Starbucks սրճարանին, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Sanspo-ն։

Բեռնատարի վարորդը սրճարանին բախվել է երկրի հիմնական ճեպընթաց մայրուղիներից մեկի՝ Տյուոյի կայանման գոտում։

Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպի հետեւանքով թեթեւ վնասվածքներ է ստացել սրճարանի աշխատակցուհին եւ ինքը՝ վարորդը։

Միջադեպի պահին սրճարանը դեռ չէր բացվել։