Մոսկվայի Բասմանի դատարան միջնորդագիր է ներկայացվել քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով բոլոր  ֆիգուրանտների կալանքի ժամկետը երկարաձգելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դատարանը միջնորդություն է ստացել գործի բոլոր ֆիգուրանտների կալանքի ժամկետը երկարաձգելու համար։ Հետաքննությունը նրանց կարող է քննչական մեկուսարանում թողնել մինչեւ փետրվար»,- հայտնել են դատարանից։

Դատարանը ենթադրյալ մարդասպան Զաուր Դադաեւի աջակից Անզոր Գուբաշովի կալանքի երկարաձգման հարցը կդիտարկի առանձին։