Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը, որտեղ ներկայացվել է Արտաշատ-Քաջարան ավտոճանապարհի նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրման արդյունքներն ու նախագծող խորհրդատուի կողմից առաջարկվող տարբերակները:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծավալվել է մտքերի շահարգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնց ուղղությամբ քննակումները կշարունակվեն:

Այնուհետեւ խորհուրդը քննարկել եւ հաստատել է Տրանշ-3-ի շրջանակում իրականացված Թալին-Գյումրի Մ1 ճանապարհի վերակառուցում եւ բարելավում 90+200 կմ-ից մինչեւ 117+670 կմ (Լանջիկ-Գյումրի հատված) մրցույթի արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաեւ ծրագրի շրջանակում անցկացվող մրցույթների ընթացքին, ինչպես նաեւ նոր մրցույթ հայտարարելու հետ կապված փաստաթղթային հարցերի: