Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ս.թ. դեկտեմբերին հանրապետությունում կայանալիք մարդահամարի կազմակերպման հետ կապված հարցերին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ լսելով շահագրգիռ մարմինների ղեկավարների կողմից ներկայացված տեղեկությունները՝ նախագահը կարեւորել է մարդահամարի պատշաճ անցկացումը՝ այս ուղղությամբ տալով մի շարք կոնկրետ հանձնարարականներ:

Խորհրդակցությանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: