Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ3) 95-96-րդ կմ-ում` Ծիլքար գյուղով անցնող ճանապարհի երթեւեկելի հատվածում, որտեղ նոյեմբերի 19-ին տեղի էր ունեցել հողային պաստառի եւ կողնակի փլուզում, ժամանակավոր լուծում է տրվել:

Տրանսպորտի եւ կապի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված հատվածում նոր փլուզումների վտանգը կանխելու  համար ճանապարհը սպասարկող «Հովհաննես Մարտիրոսյան» ՍՊ ընկերությունը  խնդրին ժամանակավոր լուծում է տվել։

Ճանապարհաշինարարների կողմից իրականացվել են  հողային պաստառի եւ կողնակի վերականգնման աշխատանքներ, ճանապարհի փլուզված հատվածի երկայնքով տեղադրվել են մետաղական արգելափակոցներ։

Միաժանանակ, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը դիմել է «Արցախճան» ինստիտուտ ՓԲ ընկերությանը՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու եւ ճանապարհահատվածի վերականգնման նպատակով համապատասխան եզրակացություն տալու համար։