Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ՌՕՈւ կողմից խոցված ռուսական ռմբակոծիչի օդաչուների մահվան կապակցությամբ։

Երեւանում նոյեմբերի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ Բրատիսլավ Գաշիչը, լրատվամիջոցների խնդրանքով մեկնաբանելով օդանավի կործանումը, նշել է, որ Սերբիայի հատուկ ծառայությունները հետեւում են աշխարհի տարբեր թեժ կետերում իրադարձությունների զարգացմանը։ Նախարարը հիշեցրել է, որ իր երկիրը նույնպես ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիայի անդամ է։

«ԻՊ-ի դեմ պայքարում ավելի լայն միջազգային փոխհամաձայնություն է անհրաժեշտ»,- ասել է նախարարը։