ՀՀ գյուղատնտեսության նախարարության խնդիրներից մեկը գյուղացիների շրջանում բերքի պայմանագրեր կնքելու պրակտիկա տարածելն է։ Այս մասին նոյեմբերի 25-ին լրագրողներին ասել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Այս պահին մթերող ընկերությունների հետ կնքած պայմանագրերով աշխատում են 13.4 հազար տնտեսություն։ Մեկ տարում դրանք 11 տոկոսով ավելացել են։ «Կշահեն երկու կողմերն էլ՝ գյուղացին երաշխավորված կվաճառի, իսկ ձեռնարկությունները կգնեն կանխատեսելի գներով»,- հավելել է փոխնախարարը։