Հայաստանում կարգելեն շատ կեղտոտ կճեպով ձու վաճառել (մակերեսի ավելի քան 1/5-ը): Այս մասին ասված է նոյեմբերի 26-ին Կառավարության ընդունած՝ ձվերի անասնաբուժական փորձաքննության կարգի մասին որոշման մեջ:

Որոշման համաձայն՝ փչացած են համարվում վերոնշյալ աղտոտվածության, նեխած սպիտակուցով եւ դեղնուցով,  սպիտակուցն ու դեղնուցը միախառնված, արյան հետքերով եւ բորբոսի հոտով ձվերը:

Մանրածախ վաճառքի թույլարվում են միայն լիարժեք սննդային ձվերը: Թերի սննդային եւ ավելի պակաս խախտումներով արտադրված ձվերը թույլատրվում են միայն բարձր ջերմային մշակման արտադրության համար: