Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի շարք խախտումներ է հայտնաբերել  «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության մեջ: Այդ մասին նոյեմբերի  26-ին լրագրողներին ասել է Պետական հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը: Հետազոտության արդյունքներն արդեն ուղարկվել են Տրանսպորտի նախարարություն, հավելել է նա:  

Հաշվի առնելով, որ «ՀԿԵՈՒ»-ն   «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի  100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է հանդիսանում, հետազոտություններն ուղարկվել են ՌԴ-ի Դաշնային հակամենիշխանական ծառայությանը: Ռուս գործընկերները, հավելել է Շաբոյանը, նույնպես հետեւում են տրանսպորտային ծառայությունների շուկային, դրա համար էլ հայկական կարգավորող մարմնի  տվյալները նրանց շատ են հետաքրքրել: 

Արտակ Շաբոյանի խոսքով, ՀՄԾ-ի ղեկավար Իգոր Արտեմեւը խոստացել է մանրամասնորեն ուսումնասիրել հայկական կողմի տվյալները, իսկ անհրաժեշտության դեպքում վարչական գործ հարուցել եւ պատասխանատվության միջոցներ ձեռք առնել:  «Եթե լիազորությունների չարաշահումն ապացուցվի, գործերը կուղարկվեն դատախազություն», - հավելել է Շաբոյանը:

Պետական հանձնաժողովը  «ՀԿԵՈՒ»-ի աշխատանքում արձանագրել է պետգնումներին, ինչպես նաեւ ծախսերին հաշվարկին առնչվող պահանջների խախտումներ:  Մասնավորապես, երկաթուղին ներդրումների ցուցանիշներն ավելացնում է ընթացիկ ծախսերի հաշվին:  Բացի այդ, «ՀԿԵՈՒ»-ի ծախսերից որոշները համաձայնեցված չեն պետական մարմինների հետ, նշանակում է` հարց է առաջանում, թե կարող են դրանք ներառվել  կառավարության  հետ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումային պարտավորությունների գումարի մեջ: