«Արարատբանկ» ԲԲԸ-ն հայտարարել է Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում պարտատոմսերի 10-րդ թողարկման մասին: Թողարկի ծավալը կկազմի 2 մլն դոլար (80 հազար անվանական, ոչ փաստաթղթային թղթադրամային պարտատոմսեր 25 դոլար նոմինալով, 7 տոկոս տարեկան տոկոսադրույքով եւ 2 տարի շրջանառությամբ): Պարտատոմսերի թողարկումը տեղի կունենա նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը:

Ինչպես նշել է բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը, եթե նախկինում թողարկումը տեղի էր ունենում 2-3 շաբաթում, ապա հիմա՝ մեկ շաբաթում, ինչը վկայում է բարձր պահանջարկի մասին:

Նա հիշեցրել է, որ պարտատոմսերը երաշխավորվում են Հայաստանի օրենսդրությամբ այնպես, ինչպես ավանդները՝ արտարժույթի եւ ազգային արժույթի դեպքում  համապատասխանաբար 2 մլն դրամի  եւ 4 մլն դրամի չափով: Համաձայն  վերջերս ընդունված փոփոխությունների, որոնք պետք է շուտով ուժի մեջ մտնեն, վճարումը կաճի մինչեւ 5 եւ 10 մլն դրամ:

Հիշեցնենք, որ 2007թ-ից «Արարատբանկը» հայկական դրամով իրականացնում է պարտատոմսերի  5-րդ թողարկը, իսկ արտարժույթով՝ 4-րդը: