Թուրքիան ամեն տարի ռուսաստանցի զբոսաշրջիկներից  10 մլրդ դոլարի եկամուտ էր ստանում եւ այժմ կարող է զրկվել այդ եկամտից։ Այս մասին հայտարարել է Ռոստուրիզմի նախագահ Օլեգ Սաֆոնովը, տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստին»:

«Նախկինում ամեն տարի ավելի քան 4 մլն 400 հազար ռուսաստանցի էր այցելում Թուրքիա, որը մեր զբոսաշրջիկներից մոտավորապես 10 մլրդ դոլարի տարեկան եկամուտ էր ստանում: Ակնհայտ է, որ այժմ Թուրքիան այդ գումարները չի ստանա», — ասել է նա: