Ռուսաստանը կդադարեցնի աշխատանքը Թուրքիայի հետ համատեղ ներդրումային նախագծերի վրա: Այդ մասին ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկովը: Նրա խոսքով, կարող է սառեցվել նաեւ «Թուրքական հոսք» գազամուղի շինարարությունը:

«Այս նախագիծը ոչնչով չի տարբերվում ցանկացած այլ նախագծից, եւ խոսքը մեր ներդրումային համագործակցության մասին է», - ասել է Ուլյուկաեւը:

Նրա խոսքով, նման ճակատագիր կարող է բաժին հասնել նաեւ «Ակկույու» ատոմային էլեկտրակայանին, որը ռուսաստանցի մասնագետները պիտի կառուցեին Թուրքիայում: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրթիռահարված Սու- 24-ի հետ կապված, Ռուսաստանը կարող է առնվազն մասամբ փակել երկինքը թուրք ինքնաթիռների համար, տեղեկացնում է  «Ինտերֆաքսը»: