«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալները Նիգերի հյուսիսային սահմանին գտնվող Գոդոն գյուղում հարձակում են իրականացրել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրներին:

Ըստ Gazeta-ի, հարձակման հետեւանքով առնվազն 15 մարդ է զոհվել, եւս 10 հոգի վիրավոր է:

«Բոկո Հարամ»-ը Նիգերիայում գործող ծայրահեղական իսլամական կազմակերպություն է: 2015 թվականի մարտին այն միացել է «Իսլամական պետության»-ը: